Home / Հայաստան / Բաքվում հաշվել են` որքան վնաս է կրել Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության հետևանքով

Բաքվում հաշվել են` որքան վնաս է կրել Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության հետևանքով

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Ադրբեջանին հասցված վնասը 60,1 մլրդ դոլար է գնահատվում: Այս մասին հայտարարել է Բաքվում Կովկասի ռազամավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլդար Իսմայլովը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ  7 շրջանների վերականգնման համար 28,7 մլրդ դոլար է անհրաժեշտ: Ըստ Իսմայլովի` Հարավային Կովկասի պետություններից միայն Ադրբեջանը կարող է նման գումարներ ծախսել: «Ներկայումս  երկրի գումարային ռազմավարական պաշարները 40 մլրդ դոլար են կազմում»,- ընդգծել է Ինստիտուտի տնօրենը: