Home / Հայաստան / Երկրաշարժ և երկու հետցնցում Հայաստանում. էպիկենտրոնը` Գառնիի մոտ

Երկրաշարժ և երկու հետցնցում Հայաստանում. էպիկենտրոնը` Գառնիի մոտ

Այսօր, ժամը 12.30-ին ՀՀ տարածքում՝ Գառնիից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։

Երևանում և Աբովյան քաղաքում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետևել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 և 3.0 մագնիտուդով, Հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: