Home / Հայաստան / Հայկական հանցախումբը միլիոնավոր դոլարների ապօրինի թմրանյութ է վաճառել ԱՄՆ-ում

Հայկական հանցախումբը միլիոնավոր դոլարների ապօրինի թմրանյութ է վաճառել ԱՄՆ-ում

Հոկտեմբերի 13-ին երկու բժիշկներ և ևս 8 այլ քաղաքացիներ ձերբակալվել են Լոս Անջելեսի իրավապահ մարմինների կողմից` ապահովագրական ծրագրերի կեղծման միջոցով մոտ 1 միլիոն OxyContin (օրինական թմրանյութ, որը նշանակվում է բժիշկների կողմից հիվանդի մոտ առկա սուր ցավերի ժամանակ, դեղահաբի շրջանառությունը վերահսկվում է պետության կողմից) դեղահաբի ապօրինի շրջանառություն իրականացնելու համար, հայտնում է Myfoxla.com-ը:

Հանցավոր գործունեության մեջ մեղադրվողների թվում են հիվանդանոցի բժիշկներ հանդիսացող ազգությամբ հայ, 43 ամյա Մայք Միքաելյանը և կլինիկայի տնօրեն 52-ամյա Անջելիկա Սանամյանը:

Հետաքննության վարկածի համաձայն, դեղահաբերի իրացմամբ զբաղվող հանցավոր խմբավորման շղթան սկիզբ է առնում Lake Medical Group-ից: Վերոնշյալ կլինիկայում բժիշկները Medicare և Medi-Cal ընկերությունների ուժեղ ցավազրկողներ են նշանակել չապահովագրված և բուժման կարիք չունեցող հիվանդներին, հայտնում է ԱՄՆ դատախազության գրասենյակը:

The OxyContin ձեռք է բերվել դեղատներից կեղծ ճանապարհներով ապահովագրական ծրագրերի շրջանակներում: Հանցավոր խմբավորման ղեկավարները այնուհետև վերավաճառել են դեղահաբերը փողոցում`միլիոնավոր դոլարների շահույթ ստանալով:

Ավելի քան 1 միլիոն OxyContin դեղահաբերը ձեռքի վրա վաճառվել են 23-27 դոլարով:

Մեղադրյալները որոշ դեպքերում գողացել են նաև ապահովագրական ծրագրերում գրանցված մարդկանց անձնական տվյալները, որպեսզի օգտագործեն դրանք դեղահաբերը ձեռք բերելու նպատակով:

«Այս կազմակերպության ուղղությամբ իրականացվող երկու տարի տևողությամբ  հետաքննությունը ցույց է տալիս, թե որքան փորձառու են ներկայումս թմրանյութերի վաճառքով զբաղվողները: Կլինիկայի և բժիշկների շնորհիվ, կազմակերպությունը ոչ միայն ողողել է Լոս Անջելեսի փողոցները ծայրահեղ վտանգավոր թմրանյութով, այն նաև վնաս է հասցրել աղքատներին և տարեցներին օգնություն ցուցաբերելու պետական  ծրագրին», – ասել է ԱՄՆ դատախազ Անդրե Բիրոտը:

Նշենք, որ հանցավոր խմբերի անդամներին սպառնում է 10-40 տարվա ազատազրկում: