Home / Հայաստան / Մրգաշենցի առևանգված ձիուն գտել են Նոր Հաճընում

Մրգաշենցի առևանգված ձիուն գտել են Նոր Հաճընում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի մի բնակիչ և հայտնել, որ հոկտեմբերի 10-ին Մրգաշեն գյուղի հանդամասից գողացել են իր ձին` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Զովունի գյուղից բերման են ենթարկել 23-ամյա Արմեն Պապիկյանին: Վերջինս խոստովանել է, որ ձին հոկտեմբերի 10-ին 100.000 դրամով վաճառել է Նոր-Հաճըն քաղաքի մի բնակչի: Ձին հայտնաբերվել է: