Home / Հայաստան / «Այֆոն Սթիվի համար» սմարթֆոնը վաճառքի ռեկորդ է սահմանում

«Այֆոն Սթիվի համար» սմարթֆոնը վաճառքի ռեկորդ է սահմանում

10 օր առաջ Apple ընկերության կողմից թողարկված նոր սմարթֆոն iPhone 4S-ը (Այֆոն Սթիվի համար) վաճառքի է հանվել հոկտեմբերի 14-ին:

Սpառողների համար այժմ iPhone 4S-ը ոչ միայն տեխնիկական նորույթ է: Այն վերջերս կյանքից հեռացած Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի նյութականացված մարմնացումն է, նրա վերջին «երեխան», որի ստեղծման գործում նա մասնակցություն է ունեցել:

Շատերը ցանկանում են ձեռք բերել iPhone 4S ոչ թե այն պատճառով, որ ժամանակն է նորացնել սարքը, այլ Սթիվ Ջոբսի նկատմամբ իրենց հարգանքն արտահայտելու համար:

Ի դեպ, Apple-ի բաժնետոմսերի գինը հոկտեմբերի 14-ին ռեկորդային թվի է հասել: Սթիվ Ջոբսի մահից հետո ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 12 տոկոսով:

Միաժամանակ վերլուծաբանները նշում են, որ iPhone 4S-ը վաճառքի քանակությամբ ռեկորդ է սահմանելու: Ակնկալվում է, որ հանգստյան օրերին 2-3 միլիոն սմարթֆոն կիրացվի:

Հիշեցնենք, որ Apple-ի համահիմնադիրը մահացավ հոկտեմբերի 5-ին քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: