Home / Հայաստան / Ռուսաստանում «բոմժերի» համար հատուկ ընտրատեղամասեր կառանձնացնեն

Ռուսաստանում «բոմժերի» համար հատուկ ընտրատեղամասեր կառանձնացնեն

Դեկտեմբերի 4-ին կայանալիք Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն նաև երկրի անտուն բնակիչները:

Մերձմոսկովյան յուրաքանչյուր քաղաքային կառույցում հատուկ տարածք է տրամադրվելու, որտեղ բնակության վայր չունեցող մարդիկ կկարողանան քվեարկել: Այս մասին նախօրեին հայտարարել է շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահը: Պարզվում է, որ գրանցում չունեցող անձինք այժմ էլ ակտիվորեն դիմում են ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու հարցով, գրում է «Մոսկովսկիե նովոստի» պարբերականը: