Home / Հայաստան / Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը միայն խանդարում են Իսրայելին. ԱԳՆ

Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը միայն խանդարում են Իսրայելին. ԱԳՆ

Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման հարցում միջնորդները միայն ձգձգում են բանակցային գործընթացը: Կողմերը հիմնախնդրի կարգավորման պետք է հասնեն առանց նրանց օգնության, այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Նա իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ միջազգային կառույցները և համաշխարհային լրատվամիջոցները մշտապես քննարկում են բանակցային գործընթացում միջնորդների մասնակցության հարցը` ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության և ՄԱԿ-ի: «Այս խնդրի լուծման ճանապարհները ուղիղ բանակցություններն են»,- «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է Լիբերմանը:

Իսրայելի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ խաղաղության վերաբերյալ բոլոր համաձայնագրերը, որոնք երկիրը ստորագրել է Եգիպտոսի և Հորդանանի հետ, բանակցային գործընթացի արդյունքում են իրականացվել և առանց միջզագային հանրության միջնորդության: «Եթե ինչ-որ մեկն ուզում է խաղաղարարի իր տաղանդը գործի դնել, այսօր նա դա անելու շատ լայն հնարավորություններ ունի այլ տեղերում. դա լարվածությունն է Հնդկաստանի և Պակիստանի միջև` Քաշմիրի պատճառով, դա նաև Հյուսիսային Կորեայի շուրջ առկա լարվածությունն է, և, իհարկե, այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, Յեմենում, Աֆղանստանում»,- ասել է ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Լիբերմանը հայտարարել էր. «Եթե բոլորը հավաքվեին ու հեռանային այստեղից, այդ թվում`ԱՄՆ-ն, Ռուսաստանը և ՄԱԿ-ը, մենք ավելի շուտ համաձայնության կգայինք»,- ընդգծել է Իսրայելի ԱԳ նախարարը: