Home / Հայաստան / Բեգլարյանի հրաժարականի առիթ դարձած անձն ազատվել է նախագահականում զբաղեցրած պաշտոնից

Բեգլարյանի հրաժարականի առիթ դարձած անձն ազատվել է նախագահականում զբաղեցրած պաշտոնից

«168 ժամ» օրաթերթի տեղեկություններով`  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ  կատարած այցից հետո աշխատանքից ազատել է ՀՀ նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին (Կնդո): Թերթին, սակայն, չի հաջողվել պարզել պատճառները: 

Հիշեցնենք, որ Կանդայանը  հանրությանը հայտնի էր դարձել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից ծեծի ենթարկվելուց հետո: Միջադեպը պատճառ էր դարձել Բեգլարյանի  հրաժարականի համար:

Թերթի տեղեկություններով` Կանդայանը աշխատանքի է անցնելու ՀՀ ԱԳՆ-ում, սակայն դեռ պարզ չէ, թե որ վարչությունում: