Home / Հայաստան / Դատական հայց «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

Դատական հայց «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեկ ստացել է հոկտեմբեր ամսվա մեջ դատական հայցի մասին երրորդ ծանուցումը: Թերթը նշում է, որ ծանուցումն այս անգամ ստացվել է ՀՀ կուրորտաբանության և ֆիզիկական  բժշկության  գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի բժշկական գծով խորհրդական Բենիկ Հարությունյանի կողմից, ով վիրավորվել է «Ժողովուրդ»-ի`սեպտեմբերի 9-ի 151-րդ համարում տպագրված հոդվածից: Թերթը նշում է, որ հրապարակման մեջ ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի մեղադրանքներն առ այն, որ Հարությունյանը  չի վերադարձնում իր ներդրված 218 հազար  ԱՄՆ դոլարը, ինչպես նաև Հարությունյանի պարզաբանումները: 

«Սակայն նա վիրավորվել է և պահանջում է 2 միլիոն դրամ`իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի ու ևս 244,000 դրամ`փաստաբանական և դատական ծախսերի համար», – գրում է «Ժողովուրդը»: