Home / Հայաստան / Սատանիստ երիտասարդները պայմանավորված ինքնասպանություն են գործել

Սատանիստ երիտասարդները պայմանավորված ինքնասպանություն են գործել

Նովոսիբիրսկի շրջանի Կարասուկ քաղաքում օկուլտային հավաքույթներին մասնակցող պատանիները ինքնասպանություն են գործել կախվելու միջոցով, որպեսի զոհաբերվեն իրենց «հովանավորին», գրում է Lifenews.ru-ն:

Հետաքննիչներն այժմ փորձում են պարզել երեք տղաների ինքնասպանության և երկուսի`ինքնասպանության անհաջող փորձի մանրամասները:

Պատանիները, նախապես պայմանավորվելով, ինքնասպան են եղել մի քանի օրերի տաբերությամբ:

Պատճառների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան: Սակայն տեղի ուղղափառ եկեղեցու քահանա հայր Ռոմանը վստահ է, որ նրանք օկուլտային խմբավորման ազդեցության տակ են ընկել:

«Ես զրուցել եմ դեռահասներից մեկի հետ, և նա պատմել է, որ գրեթե ամեն երեկո մի խումբ երիտասարդներ հավաքվում են կիսակառույց շինությունում սև զգեստներով և շրջված աստղի նշանով»,-ասել է նա: Ըստ հոգևորականի, դա սատանիզմի ծես է հիշեցնում:

Կայքը նշում է, որ սոցիալական ցանցերում կյանքից հեռացած դեռահասների էջերը ողողված են սատանիստական խորհրդանիշերով: