Home / Հայաստան / Տակդիրների գովազդը ամենաչստացվածն է ճանաչվել Ամերիկայում (Վիդեո)

Տակդիրների գովազդը ամենաչստացվածն է ճանաչվել Ամերիկայում (Վիդեո)

The Consumerist համացանցային պարբերականի ամերիկացի ընթերցողները տարվա ամենաչստացված հոլովակ են ճանաչել Luvs մանկական տակդիրների գովազդը, հաղորդում է պարբերականի կայքը:

Luvs-ի գովազդում ցուցադրվում է տաղանդների մրցույթը, որի ժամանակ երեխաները մրցում են իրենց տակդիրների պարունակության չափսերով: 3-րդ համարի երեխան հաղթում է մրցույթում: Իսկ Luvs-ը ժյուրիի գնահատմամբ` ամենաամուր և տարողունակ տակդիրն է ճանաչվում: Գովազդն ավարտվում է Լաս Վեգասի մասին հայտնի խոսքի փոփոխված տարբերակով `«Ինչ որ կատարվում է տակդիրի մեջ, մնում է տակդիրի ներսում»: