Home / Հայաստան / 2012-ի Օլիմպիական խաղերի հյուրերին կտեղավորեն «լողացող հյուրանոցներում»

2012-ի Օլիմպիական խաղերի հյուրերին կտեղավորեն «լողացող հյուրանոցներում»

2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչները բրիտանական մայրաքաղաք ժամանած հյուրերին կտեղավորեն «լողացող հյուրանոցներում»: Ակնկալվում է, որ 2012-ի օլիմպիական խաղերին ներկա գտնվելու համար Լոնդոն կժամանեն ավելի քան 5,5 մլն մարդ:

Միաժամանակ քաղաքը միայն 120 հազար հյուրանոցային համար կարող է առաջարկել սպորտի սիրահարներին: Այս առնչությամբ կազմակերպիչները դիտարկում են «լողացող հյուրանոցների» (Flotels) գաղափարը, որն իրենից ենթադրում է Թեմզա գետի վրա զբոսանավերի օգտագործումը որպես հյուրանոցային համարներ. գրում է Euromag.ru կայքը: