Home / Հայաստան / «Անդեմ մարդը». Պուտինին նվիրված գիրքը լույս կընծայվի ԱՄՆ-ում

«Անդեմ մարդը». Պուտինին նվիրված գիրքը լույս կընծայվի ԱՄՆ-ում

Հայտնի ռուսաստանյան և ամերիկյան լրագրող, գրող Մարիա Գեսսենը հեղինակել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կենսագրությունը: Այս մասին հայտնում է Publisher Weekly պարբերականը: Հեղինակը հրաժարվել է մինչ գրքի պաշտոնապես լույս ընծայվելը մեկնաբանություններ տալ բովանդակության մասին:

Ենթադրաբար գիրքը գրված է անգլերենով` «The Man Without a Face: The Unlikely Rise of Vladimir Putin» («Անդեմ մարդը. Վլադիմիր Պուտինի անհավանական վերելքը»): Այն ընթերցողների դատին կհանձնվի 2012 թվականի մարտի 1-ին:

Գրողը կտրականապես մերժել է լուրերն այն մասին, թե իրեն հետապնդում են գրքի պատճառով` նշելով, որ չի ցանկանում նման կեղծ հայտարարություններ տարածելով խթանել գրքի վաճառքը:

Նշենք, որ Մարիա Գեսսենը գրում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի տարբեր ԶԼՄ-ների համար: