Home / Հայաստան / Թուրքիայում փլատակների տակից 2 շաբաթական երեխա են դուրս բերել

Թուրքիայում փլատակների տակից 2 շաբաթական երեխա են դուրս բերել

Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով փլատակների տակ մնացած 2 շաբաթական երեխային այսօր փրկարարները դուրս  են բերել փլուզված շենքից:

Թուրքական հեռուստաալիքները ցուցադրել են այն կադրերը , թե ինչպես են փրկարարները մերկ երեխային` Ազրա Քարադումանին, դուրս բերում փլատակներից երկրաշարժից 47 ժամ անց: Բարեբախտաբար երեխան կենդանի է մնացել:

Փրկարար աշխատանքները դեռևս շարունակվում են: Ներկայումս հայտնի է 366 զոհվածների մասին: