Home / Հայաստան / Քարդաշյանին դեր են առաջարկել «ընտանեկան» նոր ֆիլմում

Քարդաշյանին դեր են առաջարկել «ընտանեկան» նոր ֆիլմում

Քիմ Քարդաշյանը նոր ֆիլմում նկարահանվելու պայմանագիր է կնքել ռեժիսոր և սցենարիստ Թայլեր Փերիի հետ: Վերջինիս «Ամուսնական խորհրդատու» (The Marriage Counselor) ֆիլմը պատմում է հաշվապահի և նրա կնոջ` ընտանեկան և ամուսնական հարցերով խորհրդատուի մասին, ով լավ խորհուրդներ է տալիս ուրիշներին, սակայն լուրջ սխալներ է գործում սեփական կյանքում, հաղորդում է Reuters գործակալությունը:

Քարդաշյանը կմարմնավորի խորհրդատուի ընկերուհու և գործընկերոջ` Ավայի դերը, ով օգնում է «ընտանեկան հարցերով մասնագետին» հաղթահարել իր կյանքի բարդությունները: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ շաբաթ Ատլանտայում: