Home / Հայաստան / Ադրբեջանցի միլիարդատերերը կարող են գնել «գրավյալ տարածքները», համոզված է հեռուստաալիքը

Ադրբեջանցի միլիարդատերերը կարող են գնել «գրավյալ տարածքները», համոզված է հեռուստաալիքը

Իրանի կառավարության կողմից ֆինանսավորվող միջազգային PRESS TV հեռուստաալիքը տեսանյութ է ներկայացրել Ադրբեջանի`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու վերաբերյալ, որում անդրադարձ է կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը:

Հեռուստաալիքը տարօրինակ է համարում այն փաստը, որ, չնայած Ադրբեջանի տնտեսական զարգացմանը, ղարաբաղյան հիմնախնդիրը մինչ այժմ լուծված չէ:

«Հայտնի է, որ շատ միլիարդատերեր կան, որոնք ադրբեջանական արմատներ ունեն, որոնց անունները հայտնի են եվրոպական երկրներում և բազմիցս Forbes-ի ցուցակում են հայտնվել: Ցանկության դեպքում Ադրբեջանցի միլիարդատերերը կարող են գնել գրավյալ տարածքները, ինչպես աճուրդի ժամանակ»,- ասված է տեսանյությում: