Home / Հայաստան / Աշխարհի 7 միլիարդերորդ երեխան ծնվելու է Հայաստանում

Աշխարհի 7 միլիարդերորդ երեխան ծնվելու է Հայաստանում

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, աշխարհի 7 միլիարդերորդ երեխան ծնվելու է 2011-ի հոկտեմբերի 31-ին Արթիկում, հայտնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը կազմակերպում է լրագրողական այց Արթիկի ծննդատուն՝ դիմավորելու խորհրդանշական 7 միլիարդերորդ երեխային:

Մամլո հաղորդագրության համաձայն, երեխան ծնվելու է 10:00-ից 15:00 ընկած ժամանակահատվածում: