Home / Հայաստան / Հայաստանից Թուրքիային տրվող օգնությունը տեղ կհասնի վաղը (թարմացված)

Հայաստանից Թուրքիային տրվող օգնությունը տեղ կհասնի վաղը (թարմացված)

Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համար նախատեսված հումանիտար օգնությունը Հայաստանից Իզմիր քաղաք տեղափոխող օդանավի թռիչքը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին, կեսօրին մոտ, հայտնում է Արտակարգ Իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 40 տոննա բեռ է փոխադրելու Թուրքիա, այդ թվում` վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալներով` մինչ հոկտեմբերի 27-ի ժամը 11.15-ը Թուրքիայում արձանագրվել է 3-5 մագնիտուդով 739 հետցնցում։