Home / Հայաստան / Ռուբեն Հախվերդյանը «տարօրինակ բաներ» է ասում լրագրողների համար

Ռուբեն Հախվերդյանը «տարօրինակ բաներ» է ասում լրագրողների համար

Երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը Հայաստանից հեռանալու մտադրություն չունի և երբեք այդ մասին չի մտածել: Այս մասին Հախվերդյանն ասել է «Հայկական ժամանակ» թերթին` մեկնաբանելով լրագրողների հետ հանդիպման ժամանակ արված իր հայտարարությունը։

Հախվերդյանն ասել է, որ, խոսելով Հայաստանից արտագաղթելու հնարավորության մասին, ինքն ուղղակի զվարճացել է։ «Ես սիրում եմ միշտ մի տարօրինակ բան ասել»,–  պարզաբանել է երգահանը և հավելել, որ նման բաներ անում է լրագրողների համար: