Home / Հայաստան / Հայաստանին 400 մլն վարկ հատկացնելու վերաբերյալ որոշում չի կայացվել

Հայաստանին 400 մլն վարկ հատկացնելու վերաբերյալ որոշում չի կայացվել

Օրերս ռուսական «Իզվեստիա» պարբերականի կողմից տեղեկատվություն էր հրապարակվել, որտեղ, հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրին, թերթը գրել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտի» համար Հայաստանին $400 մլն վարկ հատկացնել: Սույն տեղեկատվությունը լայն արձագանք է ստացել նաև հայկական մամուլում:

Այս առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմից ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին ներկայացված հայտը դեռևս քննարկման փուլում է, և հայտը բավարարելու հետ կապված որևէ պաշտոնական որոշում կայացված չէ: Քննարկման փուլում են նաև վարկի չափը և պայմանները: ՀՀ ֆինանսների նախարարությունն այս մասին տեղեկացրել էր նաև «Իզվեստիա» թերթին:

Հայտի հետ կապված վերջնական որոշում կկայացվի ԵվրԱզԷՍ-ի հերթական նիստի ընթացքում: