Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ նախագահի թեկնածուն մեղադրում է սևամորթների ցեղասպանության մեջ

ԱՄՆ նախագահի թեկնածուն մեղադրում է սևամորթների ցեղասպանության մեջ

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ Հերման Քեյնը հայտարարել է, որ մասնավորապես հղիության ընդհատմամբ զբաղվող Planned Parenthood կազմակերպությունը ծրագրված ցեղասպանություն է իրականացնում ԱՄՆ-ի սևամորթ բնակչության հանդեպ: Այս հայտարարությունը մեջբերում է CBS-ը:

Քեյնի խոսքով` ի սկզբանե այս կազմակերպությունը նախատեսում էր իր կենտրոնները տեղակայել մեծամասամբ սևամորթ բնակչություն ունեցող շրջաններում, որպեսզի նրանք կարողանան օգնել «սպանել սևամորթ երեխաներին մինչև նրանց լույս աշխարհ գալը»: Ավելի վաղ Քեյնը հայտարարել էր, որ Planned Parenthood-ին անհրաժեշտ է զրկել պետական ֆինանսավորումից:

Planned Parenthood կազմակերպությունը ստեղծվել է 1916 թվականին: Ներկայումս, ԱՄՆ-ում այն 865 կենտրոն ունի:

Նշենք, որ Քեյնը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում: