Գլխավոր / Հայաստան / Դպրոցականները նետվել են 10-րդ հարկից անփոխադարձ սիրո պատճառով

Դպրոցականները նետվել են 10-րդ հարկից անփոխադարձ սիրո պատճառով

15-ամյա երկու դեռահաս աղջիկներ ինքնասպան են եղել` ձեռք ձեռքի տված նետվելով բարձրահարկ շենքի 10-րդ հարկից:

Սանկտ Պետերբուրգում բնակվող Կարինան և Վերոնիկան միաժամանակ նետվել են պատուհանից` հրաժեշտի նամակներ թողնելով իրենց հարազատներին:

Աղջիկները ներողություն են խնդրել ծնողներից նրանց նման տառապանք պատճառելու համար, բայց բացատրել են իրենց քայլը նրանով, որ այլևս չեն կարողանում այդպես ապրել, և որ իրենց սիրտը ցավում է անփոխադարձ սիրուց:

Ե´վ Կարինան, և’ Վերոնիկան նամակներ են թողել, որտեղ նյարդային ձեռագրող հիշատակվում են միևնույն տղամարդկանց անունները:

Դեպքի առնչությամբ ստուգումներ են իրականացվում, գրում է Lifenews.ru-ն: