Գլխավոր / Հայաստան / Երևանում կինը կրկնակի վրաերթի է ենթարկվել

Երևանում կինը կրկնակի վրաերթի է ենթարկվել

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` թիվ 24 շենքի մոտակայքում, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացու և  անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի (պետհամարանիշը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Դոնարա Հարությունյանին, ով այնուհետև վրաերթի է ենթարկվել հանդիպակաց երթևեկության գոտիով ընթացող երթուղային տաքսի «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենայի (թիվ 28 երթուղի) կողմից:

Ստացված վնասվածքներից Դոնարա Հարությունյանը տեղում մահացել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը: