Home / Հայաստան / Արաբական երկրները Սիրիային «հստակ քայլեր» են առաջարկել

Արաբական երկրները Սիրիային «հստակ քայլեր» են առաջարկել

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Սիրիայի նախագահ Բաշար Ասադին երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ծրագիր է ուղարկել:

Առաջարկված ծրագրի մասին հայտնի է դարձել Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած 3-ժամյա բանակցությունների ավարտից հետո: Բանակցություններն անցկացվել է ԱՊԼ անդամ երկրների արտգործնախարարների և Սիրիայի պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ:

Ինչպես հայտնել է Քաթարի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ու միաժամանակ վարչապետ, շեյխ Համադ բին Ջասիմ ալ Թանին, ծրագիրը որոշ «հստակ քայլեր» է նախատեսում, որոնք պետք է ձեռնարկի Բաշար Ասադը մարդկային զոհերից և Սիրիայում ցանկացած տիպի բռնությունից խուսափելու նպատակով: Դիվանագետը չի հստակեցրել, թե ԱՊԼ-ի անդամ պետությունները հատկապես ինչ են առաջարկել Սիրիայի ղեկավարությանը, սակայն վստահություն է հայտնել, որ ծրագրի ընդունման դեպքում կհաջողվի խուսափել այլ երկրներում տեղի ունեցածից` նկատի ունենալով Լիբիայի իրադարձությունները:

Հիշեցնենք, որ 2011-ի մարտից Սիրիայում հակակառավարական ցույցեր են ընթանում, որոնք ճնշելու նպատակով իշխանությունները դաժան միջոցներ են կիրառում:

Նշենք նաև, որ Սիրիայում բռնկված հակակառավարական ցույցերն արդեն մի քանի հարյուր մարդկանց կյանք են խլել: