Home / Հայաստան / Բերլուսկոնին թրաֆիքինգով էր զբաղվում. որոշել է ԱՄՆ Պետդեպը

Բերլուսկոնին թրաֆիքինգով էր զբաղվում. որոշել է ԱՄՆ Պետդեպը

ԱՄՆ Պետդեպը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին ընդգրկել է մարդկանց վաճառքով զբաղվողների ցուցակում, գրում է The Telegraph-ը:

2011-ի փետրվարին Միլանի դատարանը դատական վարույթ էր սկսել վարչապետ Բերլուսկոնիի գործով: Նա մեղադրվում էր 17-ամյա մարոկացի աղջկա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու մեջ: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը վկայում են երրորդ կողմի առկայության մասին, ինչը, իր հերթին, վկայում է այն մասին, որ աղջիկը թրաֆիքինգի զոհ է դարձել: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի զեկույցում:

Նշենք, որ Միլանում շարունակվում է Բերլուսկոնիի դեմ դատական գործընթացը: