Home / Հայաստան / Երկու բռնցքամարտիկ միաժամանակ նոկդաունի են ենթարկել միմյանց

Երկու բռնցքամարտիկ միաժամանակ նոկդաունի են ենթարկել միմյանց

Պուերտո-Ռիկոյի Գուայնաբո քաղաքում ընթացող մենամարտի ժամանակ երկու բռնցքամարտիկներ Իսրայել Վասկեսն ու Խեսուս Պագանը միաժամանակ նոկդաունի են ենթարկվել:

Առաջին ռաունդի ընթացքում Պագանը չորս անգամ նոկդաունի է ենթարկվել, սակայն երկրորդ դեպքում հաջողացրել է նույն ճակատագրիարժանացնել հակառակորդին: Բաց թողնված հարվածի հետ միաժամանակ Պագանը Վասկեսին ուղիղ հարված է հասցրել աջից: Երկու բռնցքամարտիկներն էլ հասցրել են բարձրանալ մինչև տասը հաշիվը և կարողացել շարունակել մենամարտը: Մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում Վասկեսի հաղթանակով` տեխնիկական նոկդաունի արդյունքում, հայտնում է Univision.com-ը: