Home / Հայաստան / Սարկոզին իր զավակի համար խմող Սահակաշվիլիին արգելել է քննադատել Պուտինին

Սարկոզին իր զավակի համար խմող Սահակաշվիլիին արգելել է քննադատել Պուտինին

Հոկտեմբերի 7-ին Թբիլիսի կատարած այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին թույլ չի տվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին քննադատել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին, հայտնում է «Վզգլյադը»:

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ, երբ նեղ շրջապատում Վրաստանի նախագահը կենացներ էր առաջարկում Ֆրանսիայի և նախագահ Սարկոզիի ապագա զավակի առողջության համար, նա «երկու անգամ սկսել է խոսել Վլադիմիր Պուտինի մասին` քննադատելով վերջինիս»:

Ի պատասխան, Ֆրանսիայի նախագահը «երկու անգամ կանգնեցրել է գործընկերոջը, կոչ անելով դադարեցնել Ռուսաստանն ու Ռուսաստանի վարչապետին քննադատելը»` նշելով, որ նման հայտարարությունները կարեկցանք չեն առաջացնում եվրոպական առաջնորդների մոտ, գրում է պարբերականը: