Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա ԱԺ նախագահի պաշտոնից

Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա ԱԺ նախագահի պաշտոնից

Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա ՀՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից:

Ըստ «Շանթ» հեռուստաալիքի «Հորիզոն» լրատվական ծրագրի` ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է որպես առաջիկա ընտրություններում ՀՀԿ  շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:

Վերջինս ընդունել է առաջարկը և սեփական նախաձեռնությամբ առաջարկել հրաժարականի դիմում ներկայացնել Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից, որպեսզի առաջիկա ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների վրա:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրաժարական էր ներկայացրել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, իսկ երեկ աշխատանքից ազատվել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: