Home / Հայաստան / Մխիթարյան. Կփորձեմ առավելագույնս բարդացնել պիտերցիների կյանքը դաշտի կենտրոնում

Մխիթարյան. Կփորձեմ առավելագույնս բարդացնել պիտերցիների կյանքը դաշտի կենտրոնում

«Զենիթի» հետ խաղին ընդառաջ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Սովետսկի սպորտ» պարբերականին:

«Երկուշաբթի առավոտյան էքսկուրսիա ունեցանք, ստիպված էինք վաղ արթնանալ. հիմա Դոնեցկի և Պետերբուրգի միջև ժամանակային տարբերությունը երկու ժամ է,-պատմել է Մխիթարյանը: Պիտերում, չնայած, արդեն եղել եմ. Հայաստանի հավաքականի հետ: Ասեմ, որ հյուսիսային մայրաքաղաքն ինձ ավելի շատ է դուր գալիս, քան Մոսկվան:

Մխիթարյանը նշել է, որ թեև նախորդ խաղը «Ալեքսանդրիայի» հետ բաց է թողել վնասվածքի պատճառով, «Զենիթի» հետ խաղին նա պատրաստ է: «Հասցրել եմ ամբողջովին վերականգնվել: Այնպես որ, երեքշաբթի կփորձեմ առավելագույնս բարդացնել պիտերցիների կյանքը դաշտի կենտրոնում: Եվ, իհարկե, օգնել մեր պաշտպանությանը, որը վերջին շրջանում մի խաղի ընթացքում երկու գնդակից պակաս բաց չի թողնում: Ի դեպ, վաղ դեռահասության շրջանում ես հենց պաշտպանությունում էի խաղում: Դա արդեն հետագայում մարզիչներին իմ մեջ հարձակվողական գիծ նկատեցին»,- պատմել է Մխիթարյանը: