Home / Հայաստան / Սարկոզին և Բրունին առաջին անգամ երևացին հանրության առջև նորածին երեխայի հետ (ՖՈՏՈ)

Սարկոզին և Բրունին առաջին անգամ երևացին հանրության առջև նորածին երեխայի հետ (ՖՈՏՈ)

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ու նրա կինը` դերասանուհի և երգչուհի Կարլա Բրունին, առաջին անգամ երևացել են լուսանկարիչների օբյեկտիվների առջև իրենց նորածին դստեր հետ:

12 օրական Ջուլին ծնողների հետ զբոսնել է աշնանային Վերսալով:

Մինչ երեխայի ծնունդը Բրունին երդվել էր լրագրողների մոտ, որ թույլ չի տա որպեսզի երեխան հայտնվի հանրության ուշադրության կենտրոնում և կաշխատի նրան հնարավորինս հեռու պահել լուսանկարչական սարքերի օբյեկտիվներից:

Ջուլիան ծածկված է եղել բազմաթիվ սավաններով և հագուստով այնպես, որպեսզի օպերատորները չտեսնեն երեխային:

Նշենք, որ ֆրանսիական ԶԼՄ-ներում շրջանառվող կարծիքի համաձայն, երեխայի ծնունդը իդեալական գովազդային քայլ էր Սարկոզիի նախընտրական արշավի համար:

Ավելի վաղFrance’s Marianne պարբերականը գրել էր. «Քաղաքական լեզվով ասած` հղիության ժամկետը իդեալական է ընտրված: Սա մարքետինգային երեխա է, որը կծնվի նախագահի ընտրարշավից մի քանի ամիս առաջ»: