Home / Հայաստան / Դաժան սպանություն Լոռիի մարզում. 34-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու հորը և փախել

Դաժան սպանություն Լոռիի մարզում. 34-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու հորը և փախել

Նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում` շնչափողի կտրած վերքով և ճակատի վերքերով, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել է 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ է հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության փոխանցմամբ` ձեռնարկվում են միջոցառումներ Մարտուն Աբրահամյանին հայտնաբերելու ուղղությամբ: