Home / Հայաստան / Իշխանությունում ստեղծված վիճակը լայն հնարավորություն է տալիս ընդդիմությանը. կարծիք

Իշխանությունում ստեղծված վիճակը լայն հնարավորություն է տալիս ընդդիմությանը. կարծիք

Վերջին շաբաթվա ընթացքում իրար հաջորդող ՀՀ բարձրաստիճան պաշտոնայների պաշտոնանկությունների առնչությամբ Epress.am-ը զրուցել է ՀՀՇ վարչության նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանի հետ:

«Երբ որ նավի վրա վտանգ է  գալիս, մկներն ու առնետները լքում են նավը: Նրանց թիմում խուճապ է, թիմում փորձում են մեղավորներ գտնել ձախողումների համար, թիմը ճաքեր է տալիս և դա պրոցեսի մեջ է: Վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ չի բացառվում որ դա վերածվի տուրուդմբոցի», – ասել է  Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով` իշխանական թիմում շատ արագ կերպով ընթանում է մեղավորներ գտնելու և պատժելու գործընթացը:

Մանուկյանը նշել է նաև, որ տվյալ իրավիճակը լայն հնարավորություններ է բացում ընդդիմության հետագա ակտիվ գործունեության համար:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում իրենց պաշտոններն են լքել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: