Home / Հայաստան / Կառավարությունը հիմնեց «Հայկական միրգ»-ը

Կառավարությունը հիմնեց «Հայկական միրգ»-ը

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է հիմնադրման եղանակով ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը: Գործադիրը սահմանել, որ ընկերության կանոնադրական կապիտալը պետք է համալրվի 1 մլն յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումարի չափով` համաձայն «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի:

Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։

Համաձայն ՀՀ կառավարության կայքի, նորաստեղծ ընկերության հիմնական խնդիրներն են` շահույթի ստացման նպատակով իր գործունեությամբ աջակցել Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրի համընդհանուր նպատակին, մասնավորապես` գյուղական աղքատության նվազեցմանը, փոքրածավալ արտադրողների կարողությունների և եկամտի ավելացմանը` դրանք կապելով «հայկական պտղի և ընկուզեղենի արտադրությանը, հայկական մրգի համբավի ու բարի անվան ներմուծմանը տարածաշրջանային և միջազգային շուկա»։