Home / Հայաստան / Մխիթարյանին երկրպագուները երկրորդն են ճանաչել

Մխիթարյանին երկրպագուները երկրորդն են ճանաչել

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության առաջին հատվածում ճանաչվել է իր ակումբի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը «Շախտյորի» պաշտոնական կայքի այցելուների քվեարկության արդյունքում:

Քվեարկությանը մասնակցել են կայքի 1940 այցելուներ, որոնցից 735-ը իրենց ձայները տվել են ակումբի դարպասապահ Ալեքսանդր Ռիբկային, ով, ըստ «Շախտյորի»երկրպագուների, վստահելի խաղ է ցուցադրում: 682 ձայնով երկրորդ տեղում է Մխիթարյանը: 309 ձայնով երրորդ տեղում է բրազիլացի  ֆուտբոլիստ Վիլիանը: