Գլխավոր / Հայաստան / Մուհամեդ մարգարեին խմբագիր դարձրած թերթը կշարունակվի հրատարակվել

Մուհամեդ մարգարեին խմբագիր դարձրած թերթը կշարունակվի հրատարակվել

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական, քաղաքական շաբաթաթերթի խմբագրությունը հայտնել է, որ մեծ թվաքանակով կվերահրատարակի իսլամիստների վերաբերյալ կատակներ պարունակող հերթական համարը, չնայած այն հանգամանքի, որ մի քանի օր առաջ խմբագրատունը հարձակման էր ենթարկվել և հրդեհվել:

Խնդիրը նրանում է, որ շաբաթաթերթի վերջին համարի գլխավոր խմբագիր էր ներկայացվել Մուհամեդ մարգարեն: Շաբաթաթերթի շապիկին պատկերված էր եղել մարգարեն, ով սպառնում էր ընթերցողներին. «100 մտրակի հարված, եթե չծիծաղեք»:

Շաբաթաթերթի խմբագրական հոդվածում ասվում էր, որ խմբագրությունը ցանկանում էր այս կերպ նշել Թունիսում իսլամիստական կուսակցության հաղթանակը:

Շաբաթաթերթի խմբագիր Ստեֆան Շարբոնյեն պատմել է Reuters-ի թղթակցին, որ առաջին տպաքանակը`75 հազար օրինակով, շատ արագ է սպառվել, և խմբագրությունը նախատեսում է ևս 175 հազար օրինակ թողարկել:

Խմբագրության վրա հարձակումից հետո, շաբաթաթերթի աշխատակիցները տեղափոխվել են Liberation պարբերականի գրասենյակ:

Հինգշաբթի Liberation պարբերականը 4 էջանոց համար է թողարկել, որում պատկերված են բոլոր ծաղրանկարները հետևյալ խորագրով «Հրդեհից հետո շաբաթաթերթի խմբագրությունում պաշտպանում են ծիծաղելին ծաղրելու իրենց ազատության իրավունքը»: