Home / Հայաստան / Մարդիկ շարունակում են հեռանալ ոստիկանական համակարգից

Մարդիկ շարունակում են հեռանալ ոստիկանական համակարգից

Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ դառնալուց հետո հրաժարական է ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչություն հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Խաչիկ Գրիգորյանը, գրում է «Ժողովուրդ» oրաթերթ:

Ըստ թերթի` վերջինս հրաժարական է ներկայացրել Վովա Գասպարյանի հետ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով: Ոստիկանության լրատվության վարչությունը հաստատել է  Գրիգորյանի հեռանալու լուրը:

Թերթը եզրակացնում է, որ հրաժարականը պայմանավորված է նրանով, որ ոստիկանները հասկանում են, թե ինչ կտրուկ քայլերի կարող է դիմել Վլադիմիր Գասպարյանը, դրա համար էլ հեռանում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանական համակարգից ազատվելու դիմում է ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ «Շերիֆ»  մականունով Կարեն Բաբայանը: