Home / Հայաստան / Նախագահականում պաշտոնանկությունները կշարունակվեն, գրում է թերթը

Նախագահականում պաշտոնանկությունները կշարունակվեն, գրում է թերթը

Սերժ Սարգսյանի հեղինակած հրաժարականները «թափանցել» են նաև նրա մտերիմների շրջանակ, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով`նախագահականում պաշտոնանկությունները չեն սահմանափակվի փեսա Միքայել Մինասյանով: Առաջիկայում սպասվում են այլ հրաժարականներ ևս, մասնավորապես, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանինը: Թերթը նշում է, որ երեկ ողջ օրը լուրեր էին շրջում, որ հրաժարականի պատրաստություն են տեսնում նաև ԲՀԿ նախարարները: Լուրերը, սակայն, օրաթերթին ճշտել չի հաջողվել: