Home / Հայաստան / Արոնյանն ու Սարգսյանը հաղթում են. Հայաստանը բարելավում է դիրքերը

Արոնյանն ու Սարգսյանը հաղթում են. Հայաստանը բարելավում է դիրքերը

Հայաստանի շախմատի հավաքականը Հունաստանում անցնող Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում 3:1 հաշվով հաղթանակ տոնեց Խորվաթիայի ընտրանու նկատմամբ՝ փոքր-ինչ բարելավելով մրցաշարային իրավիճակը: Հիշեցնենք, որ 2-րդ տուրում մեր թիմը 1:3 հաշվով պարտվել էր ադրբեջանցիներին, իսկ երեկ 2:2 խաղացել անգլիացիների հետ:

Այսօր խորվաթների հետ պայքարում հաղթանակներ տոնեցին 1-ին և 3-րդ տախտակների վրա սպիտակներով հանդես եկող Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, որից հետո Սերգեյ Մովսիսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Հաղթանակից հետո մինչև 4-րդ տուրը 18-րդ տեղում գտնվող հայաստանցիները 5 տեղով բարձրացան և այժմ զբաղեցնում են 13-րդ հորիզոնականը:

Լուսանկարը՝  euro2011.chessdom.com