Home / Հայաստան / Հիտլերի կտավները կվաճառեն Շվեդիայում

Հիտլերի կտավները կվաճառեն Շվեդիայում

Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին վերագրվող 7 կտավները, որոնք ժամանակին վաճառվել են պարտքերը վճարելու նպատակով, վաճառքի կհանվեն շվեդական աճուրդի տան կողմից: Այս իրադարձությունը վրդովմունք է առաջացրել Շվեդիայի հրեական համայնքի շրջանում:

Ստոկհոլմի հրեական ասոցիացիան զայրթույթով է արձագանքել ծրագրված աճուրդին, սակայն կազմակերպիչները պնդում են, որ էթնիկ գործոնները չեն կարող ազդել ժամկետնանց պարտքերի կարգավորման հարցերի վրա:

«Եթե դրանք իսկապես պատկանում են կանցլերին, մենք հույս ունենք մոտ 100 հազար շվեդական կրոն (15,000 դոլար) ստանալ յուրաքանչյուր նկարի համար»,-ասել է աճուրդի կազմակերպիչներից մեկը:

«Տխուր է, որ մարդիկ նման բաների վրա փող են աշխատում»,-նշել է Ստոկհոլմի հրեական համայնքի ներկայացուցիչ Դևիդ Լազարը:

Ադոլֆ Հիտլերը պնդում էր, որ մշակույթը իր հիմնական հետաքրքրություններից էր: Տվյալներ կան, որ Վիեննայում ապրելու տարիներին նա հազարավոր կտավներ և բացիկներ է վաճառել: