Home / Հայաստան / Հեղափոխության հակառակ կողմը. ապստամբների խմբերը պատերազմում են միմյանց դեմ

Հեղափոխության հակառակ կողմը. ապստամբների խմբերը պատերազմում են միմյանց դեմ

Հոկտեմբերի 20-ին Սիրտ քաղաքում սպանված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահից հետո էլ երկրում բախումները շարունակվում են:

Լիբիայի տարբեր շրջանների, մասնավորապես` մայրաքաղաք Տրիպոլիի, Զինտանի, և Բենղազիի ապստամբների միջև հակամարտությունները գնալով ավելի են սրվում: Ինչպես հայտնում է Ալժիրի առաջատար տեղեկատվական կայքերից մեկը` Аlgeria-ISP-ին, տվյալ փաստը ընդունում են նաև Ազգային անցումային խորհրդի ԶԼՄ-ները:

Բենղազիի խմբավորումները պնդում են, որ Տրիպոլիի ապստամբների հետ բախումներից հետո իրենց հաջողվել է գրավել օդանավակայանը: Իրենց հերթին, Տրիպոլիի գրոհայինները մտադիր են ազատվել այլ քաղաքների խմբավորումներից: Խնդիրը նրանում է, որ ներկայումս կողոպուտից և բռնություններից տուժող մայրաքաղաքի բնակիչների շարքերում աճում է դժգոհությունը:

Միաժամանակ Բենղազիի գրոհայինները հրաժարվում են Տրիպոլին երկրի մայրաքաղաք ճանաչել: Նրանց խոսքով` այստեղ նրանց օտարներ են համարում:

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Տրիպոլիի Հեղափոխական խորհրդի ղեկավար Աբդալա Նակերն անգամ սպառնացել է երկրում նոր ձևավորված կառավարությանը:

Նակերը նշել է, որ կառավարությունը ձևավորած 50 անձինք լիբիացիներ չեն: Նա նաև վստահեցրել է, որ դատելու է կառավարության անդամներին «իրենց ծրագրերի համապատասխան» և սպառնացել գահընկեց անել, եթե նրանց գործողությունները չհամապատասխանեն ապստամբների ակնկալիքներին: