Home / Հայաստան / Նալբանդյանն ու Սալեհին խոսել են Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի մասին

Նալբանդյանն ու Սալեհին խոսել են Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի մասին

Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպել է աշխատանքային այցով Երևան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին:

Համաձայն ՀՀ ԱԳ հաղորդագրության, Ալի Աքբար Սալեհին նշել է, որ իր երկիրը մշտապես բարձր է գնահատել հարևան Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը, և շարունակելու է հետևել իր որդեգրած քաղաքականությանը:

Զրույցի ընթացքում Նալբանդյանն ու Սալեհին անդրադարձել են այս տարվա վերջին նախատեսված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերին:

Արտգործնախարարները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: