Home / Հայաստան / Կանայք հոգնել են սեքսից, ահազանգում են գիտնականները

Կանայք հոգնել են սեքսից, ահազանգում են գիտնականները

HealthyWomen կազմակերպության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ժամանակակից կանայք հաճույք չեն ստանում սեռական հարաբերություններից և համապատասխան ուշադրություն չեն դարձնում սեքսին, գրում է The Daily Mail-ը: Փորձագետներն այս հարցով դիմել են 18-ից բարձր 1000-ից ավել կանանց:

Հարցվածների 51%-ը վստահ է, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ սեքսով զբաղվելը նորմալ է: Սակայն նրանցից ընդամենը 30%-ն է այդքան հաճախ սեռական կոնտակտ ունենում, իսկ 66%-ը` շաբաթվա մեջ մեկ անգամ, կամ ավելի քիչ: Կանանց ընդամենը 42%-ն է հայտարարել, որ սեռական կյանքը շատ կարևոր է ընդհանուր օրգանիզմի առողջության համար: Այստեղից հետազոտողները եզրակացրել են. կանայք չեն հասկանում, թե որքան կարևոր է սեքսն իրենց կյանքում:

Իսկ գիտնականները բացատրում են, որ սիրով զբաղվելը ստիպում է մարդկային ուղեղին ավելի լավ գործել և մարդկանց ավելի խելացի է դարձնում:

Միաժամանակ, բացի զուգընկերոջ հետ առավել մտերիմ կապ ստեղծելը, սեռական կյանքը նվազեցնում է սթրեսների մակարդակը, ամրացնում է մկանները, նպաստում է իմունիտետի գործունեությանը և թույլ է տալիս այրել կալորիաները, նշում է HealthyWomen-ի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Բաթագլինոն:

Բացի դրանից, վիճակագրության համաձայն, շաբաթական 4 անգամ սեքսով զբաղվող կանայք 10 տարով ավելի երիտասարդ են երևում: