Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը կխնդրի՞ Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ

Սերժ Սարգսյանը կխնդրի՞ Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ

Դեռևս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատը ներկայացնող անձանցից մեկը նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին է ներկայացրել իշխանության ներսում ստեղծված իրավիճակի իր գնահատականը և կանխատեսումները:

«Կադրային  վերջին փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից իրականացված ցայնոտային քայլեր են`սեփական դիրքերն ամրացնելու համար, բայց ոչինչ չի ստացվելու: Սարգսյանն այլևս չի վստահում նույնիսկ իր շրջապատի մարդկանց, նաև սա է պատճառը, որ ոստիկանապետի պաշտոնում նշանակել է Վովա Գասպարյանին, ով հայտնի է իր էքսցենտրիկ բնավորությամբ: Սարգսյանը հույս ունի, որ նոր ոստիկանապետը իրեն մշտապես կմատակարարի դավաճանությունների ու դավադրությունների մասին տեղեկություններ, ինչը Գասպարյանը կանի մեծագույն հաճույքով», – օրաթերթի  թղթակցին ասել է զրուցակիցը և կանխատեսել, թե ի վերջո ինչի է հանգեցնելու սկսված պրոցեսը.

«Շատ շուտով Սերժ Սարգսյանը հասկանալու է, որ կորցնում է ամեն ինչ և ուղղակի խնդրելու է Ռոբերտ Քոչարյանին` վերադառնալ և պրոցեսներն առնել սեփական վերահսկողության ներքո»: