Home / Հայաստան / ՖՈՏՈ – Երեք մեքենա բախվել է Երևանի կենտրոնում

ՖՈՏՈ – Երեք մեքենա բախվել է Երևանի կենտրոնում

Այսօր կեսօրից հետո Երևանի կենտրոնում՝ Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, միմյանց են բախվել երեք ավտոմեքենաներ: Դրանիցից երկուսը ՎԱԶ-2106 մակնիշի էին, մեկը՝ Վոլքսվագեն Տուարեգ:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել  է դեպքի վայրում գտնվող պետավտոտեսչության ավագ տեսուչներից մեկը, վթարի հետևանքով տուժել է երկու մարդ, ում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանի խոսքով՝ տուժածների վիճակը միջին ծանրության է: