Home / Հայաստան / Ադրբեջանը չի մասնակցելու Երևանում կայանալիք Մանկական Եվրատեսիլին. ինչով կպատասխանեն հայերը

Ադրբեջանը չի մասնակցելու Երևանում կայանալիք Մանկական Եվրատեսիլին. ինչով կպատասխանեն հայերը

Ադրբեջանը չի մասնակցելու Հայաստանում անցկացվող  մանկական «Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է հաղորդավար Գոհար Գասպարյանը:

Ինչ վերաբերում է գալիք տարի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլին  Հայաստանի մասնակցությանը, ապա, Գասպարյանի խոսքով, դա պարզ կլինի դեկտեմբերի սկզբին:

Ավելի վաղ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ասել էր, որ Եվրոպական հեռարձակողների միությունը դեռ փորձում է Ադրբեջանից ստանալ այն բոլոր երաշխիքները, որ անհրաժեշտ կլինեն Հայաստանի պատվիրակության համար:

«Մեր պատվիրակությունը պնդել է, որ մեզ տրվեն հենց Եվրոպական հեռարձակողների երաշխիքներ: Մենք հիմա այդ երաշխիքների ապահովման փուլում ենք, մինչև դեկտեմբեր Ժնևում կայանալիք ժողովը, հնարավոր է, ստանանք այդ երաշխիքները: Սակայն Բաքվում կան մի շարք այլ խնդիրներ, ոչ Հայաստանի մասնակցության հետ կապված»,- նշել էր Հարությունյանն ու հույս հայտնել, որ Ադրբեջանն ի վիճակի կլինի անցկացնել «Եվրատեսիլը» և որոշում չի ընդունվի, որ այն տեղափոխվի այլ տեղ: