Home / Հայաստան / Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ոստիկանության փոխգնդապետը հանձնվել է

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ոստիկանության փոխգնդապետը հանձնվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ  Միհրան Քեշիշյանը սույն թվականի նոյեմբերի 14-ին կամովին ներկայացել է նախաքննական մարմնին, հաղորդում է ՀՔԾ-ի պաշտոնական կայքը:

Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի 2-րդ կետով՝ այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, քաղաքացի Ք.Ա.-ին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ էրեբունու քննչական բաժնում քննվող գործով քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց միջնորդի միջոցով 2011թ. հոկտեմբերին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 12.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Միհրան Քեշիշյանը նախաքննություն իրականացնող մարմնին է ներկայացրել որպես կաշառք ստացած գումարը:  Նա կատարած արարքի համար կալանավորվել է: