Home / Հայաստան / ՖՈՏՈ. Բաքվում ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիայի մասնակիցներին

ՖՈՏՈ. Բաքվում ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիայի մասնակիցներին

Այսօր երիտասարդ ակտիվիստների մի խումբ, որոնք հիմնականում ներկայացնում են «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը, փորձել է բողոքի ակցիա անցկացնել Բաքվի քաղաքապետարանի դիմաց:

Թվով 20 ակտիվիստներ հավաքվել են Սաբիր պուրակում` վանկարկելով «Ազատություն»: Նրանց գրոհել է ոստիկանությունը, ինչպես նաև քաղաքացիական հագուստով մարդիկ: Երիտասարդներին հարվածել են ոտքերով, նրանցից 5-ին ձերբակալել են: Մի քանի լրագրողների նկատմամբ նույնպես ուժ է կիրառվել:

Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալության թղթակիցը, ոստիկանները հետապնդել են հավաքվածներին` քշելով նրանց «Իչերի շեհեր» մետրոյի կայարան: Երիտասարդները մետրոյի կայարանում նույնպես շարունակել են վանկարկել «Ազատություն»:

Նշենք, որ ակտվիստները պահանջում են իշխանություններից ազատել քաղբանտարկյալներին, որոնք ձերբակալվել են այս տարվա ապրիլի 2-ին կայացած հանրահավաքին, ինչպես նաև ապահովել հավաքներ անցկացնելու ազատությունը:

Լուսանկարները` Turan գործակալության