Home / Հայաստան / Ֆրանսիացի ոստիկանները երկու անգամ ներխուժել են սխալ բնակարան

Ֆրանսիացի ոստիկանները երկու անգամ ներխուժել են սխալ բնակարան

Մարսելի ոստիկանները օպերատիվ գործողություններ իրականացնելիս շփոթել են բնակարանը և ներխուժել 85-ամյա թոշակառու կնոջ տուն: Տիկին Ֆրանչեսկային  վախեցրել են իր տանն անակնկալ կերպով հայտնված հատուկ ծառայությունների աշխատակիցները: La Provenceպարբերականը նշում է, որ այս ամիս սա կնոջ տանը պատահած նմանատիպ երկրորդ դեպքն էր:

Առաջին անգամ դեպքը պատահել է հոկտեմբերին: Այն ժամանակ ոստիկանները կոտրել էին Ֆրանչեսկայի բնակարանի դուռը, այնուհետև տարեց թոշակառուին քարշ տվել սենյակով մեկ և նետել անկողնու վրա, այնուհետև խուզարկել էին բնակարանը` տարբեր իրեր կոտրելով:

Շուտով իրավիճակը պարզվել էր, և ոստիկանները հասկացել էին, որ շփոթմունք է տեղի ունեցել:

Դեռևս հայտնի չէ, թե ով է վճարելու թոշակառու կնոջը երկու անգամ պատճառած վնասը, որը 2000 եվրո է գնահատվում: Ֆրանչեսկայի հարազատները մտադիր են բողոք ներկայացնել իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ: