Home / Հայաստան / Ամերիկուհին ծեծել է ընկերոջը «Մաքդոնալդսի» ճաշացուցակի պատճառով

Ամերիկուհին ծեծել է ընկերոջը «Մաքդոնալդսի» ճաշացուցակի պատճառով

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի 22-ամյա բնակչուհի Շանայա Էջելը ծեծել է իր 40-ամյա զուգընկեր Դարել Փեյջին և ձերբակալվել խուլիգանության մեղադրանքով:

Աղջիկը պատմել է, որ հարձակվել է ընկերոջ վրա, քանի որ «Մաքդոնալդս» արագ սննդի ռեստորանի ճաշացուցակում մտցված փոփոխությունը զայրացրել է իրեն:

Երբ առավոտյան զույգը մոտեցել է «Մաքդոնալդսին», պարզվել է, որ իրենք նախաճաշի համար դեռևս չեն կարող չիզբուրգեր պատվիրել: Այս փաստը զայրացրել է աղջկան և նա խնդրել է ընկերոջը հեռանալ առանց սնունդ գնելու, սակայն ճանապարհին Էջելը մտափոխվել է: Այդուհանդերձ, ընկերը չի կատարել աղջկա ցանկությունը և հետ չի վերադարձել: Զայրացած ամերիկուհին սկսել է հարվածել ընկերոջ դեմքին, պատռել է նրա վերնաշապիկը և խլել մեքենայի ղեկը: Տղամարդը դուրս է վազել մեքենայից, իսկ Էջելը  բարձրացել է մեքենայի վրա: Շուտով տեղ են ժամանել ոստիկանները, որոնք էլ ձեբակալել են աղջկան: