Home / Հայաստան / Արոնյանը ոչ-ոքիով է սկսում մոսկովյան գերմրցաշարը

Արոնյանը ոչ-ոքիով է սկսում մոսկովյան գերմրցաշարը

Այսօր Մոսկվայում մեկնարկել է Միխայիլ Տալի անվան հուշամրցաշարը, որն աննախադեպ ուժեղ մասնակիցների կազմ է հավաքել՝ ստանալով բարձրագույն 22-րդ կարգը:

10 գրոսմայստերների թվում է հայաստանցի Լևոն Արոնյանը, ով առաջին տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց վարկանիշով աշխարհի ուժեղագույն շախմատիստ նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

Ոչ-ոքիներով ավարտվեցին նաև Հնդկաստանը ներկայացնող Վիշվանաթան Անանդի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, ամերիկացի Հիկարու Նակամուրայի և իսրայելցի Բորիս Գելֆանդի միջև պարտիաները:

Առաջին տուրում գրանցվեցին երկու արդյունավետ պարտիաներ: Ուկրաինացի Վասիլի Իվանչուկը սպիտակներով պարտության մատնեց Պետր Սվիդլերին, իսկ Ռուսաստանը ներկայացնող երկու շախմատիստների՝ Վլադիմիր Կրամնիկի և Յան Նեպոմնյաշչիի մրցավեճում վերջինս հաղթեց սևերով: